Olimpic cinema

Olimpic cinema Olympic cinema-ն իրականացնում է ֆիլմերի ցուցադրություններ և միջոցառումներ Գյումրիում: Այն հեշտությամբ կարող է դառնալ քո սիրելի վայրը ֆիլմեր դիտելու համար։ Հեռ․՝ +374 (95) 80 41 98
Տիկնիկային թատրոն

Տիկնիկային թատրոն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 26-ին Գյումրիում ՝ մշակույթի երախտավոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ: Հենց առաջին ներկայացումներով` «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին», «Տիկնիկների պարեր», Հասմիկ Գյոզալյանը նախանշում է տիկնիկային թատերարվեստի զարգացման ուղղությունները` մանուկների քաղաքացիական ու բարոյա-գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տիկնիկային ժանրի զարգացման առումով: 1946 թվականից վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանը վերաբացում […]
Խեցեգործության դպրոց

Խեցեգործության դպրոց Դուք կարող եք գտնել խեցեգործության դպրոցը Շահումյան փողոցում, նույն կառույցի շարունակությունը Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն է: Կառույցի այս հատվածը վերակառուցվել է Անտոնիո Մոնտալտոյի՝ Հայաստանում Իտալիայի պատվավոր խորհրդականի միջոցով: Այստեղ ուսուցանում են խեցեգործության վարպետներ, պատրաստելու գեղեցիկձեռագործ հուշանվերներ, որոնք հիանալի նվերներ են Գյումրիից Ձեզ հետ տանելու համար: Անպայման ներս մտեք և գնահատեք ձեռագործ հուշանվերների պատրաստման գործընթացը: […]
Սբ. Աստվածածին (Յոթ Վերք)

Սբ. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցի Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ 19-րդ դարում կառուցված եկեղեցիներից է: Գտնվում է Վարդանանց հրապարակի հյուսիսային կողմում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից […]
Սբ. Ամենափրկիչ

Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860֊ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևով Անտիկյանն է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։ Աղբյուր՝ 1
Սուրբ Նշան եկեղեցի

Սուրբ Նշան եկեղեցի Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864 թվականներին՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով: Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, այն անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ […]
Սբ․ Նահատակաց

Սբ․ Նահատակաց եկեղեցի Սրբոց Նահատակաց եկեղեցի, հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի հարևանությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը, պղնձաձույլ զանգերը պատրաստել է քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Եկեղեցին ունի զանգակատուն, ավանդատուն ներքնահարկ, բակ։ Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի։ Աղբյուր՝ 1
Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Գեղցոնց ժամ) Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին տեղակայված է Ռուսթավելի և Ջիվանի փողոցների խաչմերուկում: Հին եկեղեցին կառուցվել է դեռևս Ալեքսանդրապոլի ժամանակներում և ունի կառուցման հետաքրքիր պատմություն: Կառուցվել է 1862թ.-ին և կոչվել է «Գեղցոնց ժամ»: Եկեղեցուն նման անուն տալը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ եկեղեցի հաճախող մարդկանց մեծ մասը գյուղացիներ էին, այլ նրանով, […]
Սուրբ Մինաս մատուռ

Սուրբ Մինաս եկեղեցի Նորակառույց սբ․ Մինաս մատուռը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքում։ Մատուռի կառուցումն ավարտվել է 2013 թվականին և այսօր այնտեղ անկացվում են պատարագներ։ Աղբյուր՝ 1
Պլպլան Ժամ (Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցի)

Պլպլան Ժամ (Ռուսական եկեղեցի) Սուրբ Միքայել հրեշտակապետ ռուսական ուղղափառ եկեղեցի, ներկայիս Գորկու զբոսայգու շրջակայքում՝ «Պատվո Բլուր» հարթակում։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության […]