Սբ. Աստվածածին (Յոթ Վերք)
Սբ. Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցի Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ 19-րդ դարում կառուցված եկեղեցիներից է: Գտնվում է Վարդանանց հրապարակի հյուսիսային կողմում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից […]
Սբ. Ամենափրկիչ
Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860֊ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևով Անտիկյանն է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։ Աղբյուր՝ 1
Սուրբ Նշան եկեղեցի
Սուրբ Նշան եկեղեցի Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864 թվականներին՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով: Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, այն անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ […]
Սբ․ Նահատակաց
Սբ․ Նահատակաց եկեղեցի Սրբոց Նահատակաց եկեղեցի, հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի հարևանությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը, պղնձաձույլ զանգերը պատրաստել է քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Եկեղեցին ունի զանգակատուն, ավանդատուն ներքնահարկ, բակ։ Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի։ Աղբյուր՝ 1
Սբ. Գրիգոր Լուսավորիչ
Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Գեղցոնց ժամ) Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին տեղակայված է Ռուսթավելի և Ջիվանի փողոցների խաչմերուկում: Հին եկեղեցին կառուցվել է դեռևս Ալեքսանդրապոլի ժամանակներում և ունի կառուցման հետաքրքիր պատմություն: Կառուցվել է 1862թ.-ին և կոչվել է «Գեղցոնց ժամ»: Եկեղեցուն նման անուն տալը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ եկեղեցի հաճախող մարդկանց մեծ մասը գյուղացիներ էին, այլ նրանով, […]
Սուրբ Մինաս մատուռ
Սուրբ Մինաս եկեղեցի
Պլպլան Ժամ (Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցի)
Պլպլան Ժամ (Ռուսական եկեղեցի) Սուրբ Միքայել հրեշտակապետ ռուսական ուղղափառ եկեղեցի, ներկայիս Գորկու զբոսայգու շրջակայքում՝ «Պատվո Բլուր» հարթակում։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության […]
Սբ. Սարգիս
Սբ․ Սարգիս եկեղեցի Սուրբ Սարգիս, մատուռ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Գտնվում է Սև բերդի մոտակայքում։ Կառուցվել է 2008 թ.-ին։ Oծվել է 2011թ.-ին։ Եկեղեցին կառուցվել է Արտաշես Սարգսյանի միջոցներով: Աղբյուր՝ 1
Սբ. Հակոբ Մծբնեցի
Սբ․ Հակոբ Մծբնեցի եկեղեցի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին կառուցվել է 2002թ.-ին Անի թաղամասում։ Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։ Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հեկտար տարածք։ Եկեղեցին ունի 2 մուտք։ Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002թ. օգոստոսի 29-ին։ […]
Սբ. Հռիփսիմե մատուռ
Սբ. Հռիփսիմե մատուռ Սուրբ Հռիփսիմե, կաթոլիկական մատուռ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ավստրիական թաղամասում։ Կառուցվել է 1992 թվականին։ Մատուռի գմբեթն ունի յուրօրիանակ ճարտարապետություն, որը եզակի է ողջ Հայաստանում։ Մատուռն աչքի է ընկնում իր քանդակներով, որոնք պատկերում են Տիրամորը մանկան հետ, սուրբ նահատակ երեք կույսերին՝ Հռիփսիմեին, Գայանեին և Շողակաթին։ Բացի այդ եկեղեցին ունի Սբ. Հռիփսիմեին նվիրված բարձրաքանդակ: […]