Ո՞ւր Գնալ Գյումրիում

Գյումրիի Պատմության թանգարան

Գյումրիի Պատմության թանգարան Գյումրիի համայնքապետարանի շենքի առաջին հարկում գործող թանգարանը այցելուներին ծանոթացնում է Կումայրի-Ալեքսանդրապոլ-Գյումրիի պատմությանը: Թանգարանն իր բովանդակությամբ տարբերվում է քաղաքային այլ թանգարաններից: Այստեղ ներկայացված հնագիտական գտածոները վառ ապացույցն են Գյումրիի՝ հազարամայակների պատմության: 19-րդ դարի բերդաշինությունը և ընդարձակ քաղաքաշինությունը ցույց են տալիս քաղաքի եզակի ճարտարապետական միջուկի ձևավորման պատմությունը:

Ասլամազյան քույրերի թանգարան պատկերասրահ

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից: Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ:

Հովհաննես Շիրազի թանգարան

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան Հովհաննես Շիրազը հայ հայտնի բանաստեղծ է, ծնվել է Գյումրիում: Նրա առաջին աշխատությունը՝ «Աշնան սկիզբ» հրատարակվել է 1935թ-ին: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տվել է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն»: Նրա տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցում, որի այդ հատվածն անվանվել է Վարպետաց: Տունը կառուցվել […]

Ավետիք Իսահակյանի թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից՝ մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։ 1975 թվականի հոկտեմբերի 29-ին՝ մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրը, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած՝ շինարարությունն […]

Մհեր Մկրտչյանի թանգարան

Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930թ․-ին՝ Լենինականում: Նա հռչակավոր հայ դերասաններից է, ով խաղացել է և՛  կինոյում, և՛  թատրոնում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը նկարահանվել է Լենինականում, օրինակ՝ «Մեր մանկության տանգո»-ն, որի ռեժիսորը իր եղբայր Ալբերտ Մկրտչյանն էր: Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը գտնվում է Ռուսթավելի փողոցում, որը 20-րդ դարի կառույց է, պատրաստված սև տուֆից: 20-րդ […]

«Թարս ու շիտակ» թանգարան

«Թարս ու շիտակ» թանգարան 1895 թվականի գրասեղան ու պահարան, սնդուկներ, մահճակալներ ու բազկաթոռներ ու այս ամենը՝ առաստաղին: Գյումրիում պատմությունը շատերի բնակարաններում ծածուկ թաքնված է: Նորաբաց թանգարանում պատմությունը ներկայացված է, բայց՝ գլխիվայր:Ամեն ինչ սկսվեց, երբ Վարդանյանները որոշեցին Գյումրիի կենտրոնում գինու համտեսի անկյուն բացել, սակայն հասկանալով, որ դրա մշակույթը այդքան էլ զարգացած չէ, որոշեցին բիզնես գաղափարը լրացնել […]

Երգիծանքի և հումորի թանգարան

Երգիծանքի և հումորի թանգարան Գյումրեցիների սրամիտ խոսքերով ցուցանակները տանում են Երգիծանքի ու հումորի նորաբաց թանգարան։ Սարգիս Ազարյանն է գաղափարի հեղինակը։ Էլ ինչ հումորի մայրաքաղաք, որ հումորի թանգարան չունենա, առավել ևս, երբ ժամանակին Լենինականն ունեցել է «Հումորի տուն»։ Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։ Մհեր Մկրտչյան Հեռ․՝ +374 (98) 67-57-35Աղբյուր՝ 1

Ձիթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարան Ժամանակին Գյումրեցի հարուստ վաճառականի տունն այսօր դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում: Թանգարանը հին առանձնատուն է՝ տների հավաքածու, որը կապ ունի և՛ Գյումրիի պատմության, և՛ ամենօրյա կյանքի հետ, ինչպես նաև տեղական մշակույթի և քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ: Հայտնի տունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թ-ին: 4 եղբայրները ծագումով […]

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան Սերգեյ Մերկուրովի աշխատանքները ներկայացնող թանգարան՝ քաղաքի կենտրոնում։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ 1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանում մարդիկ են բնակվել։ Թանգարանն ունի հիմնավերանորոգման խնդիր։ Այն նորոգվել է 2003 թվականին «Լինսի հիմնադրամի» միջոցներով, սակայն ստորգետնյա ջրերի պատճառով գտնվում է վատթար վիճակում։ Թանգարանն ունի շուրջ 3000 նմուշ։ Թանգարանի հավաքածուն համալրված է հայտնի մարդկանց դիմաքանդակներով՝ Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, կոմպոզիտոր Նիկոլայ […]

«Հայուհի» թանգարան

«Հայուհի» թանգարան Անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրեցին կինոպատմություն կերտող միջավայր:  «Կեղնի՞ մե օրըմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխհարքն ընչի՞ է էսպես ծուռ…» Հայտնի դարձած այս թևավոր խոսքերը հայկական ամենասիրված ֆիլմերից մեկից է՝ «Մեր մանկության տանգոն»: