Գյումրու համայնքապետարան
Գյումրու համայնքապետարան Մայիսյան ապստամբության հրապարակում է գտնվել նախկինում կոչված՝ քաղսովետի շենքը։ Շենքը կառուցվել է 1931-1933 թվականներին, ճարտարապետն է Գևորգ Քոչարը։ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով շենքը վնասներ է կրել, բայց չի ավերվել։ Ներկայումս նույն տեղում է գտնվում Գյումրու քաղաքապետարանը։ 2019թ․-ից քաղաքապետարանի նկուղային հարկում գտնվում է Գյումրու Պատմության թանգարանը, որտեղ ներկայացված է Գյումրու ամբողջ պատմությունը։ Աղբյուր՝ 1
Վարդանանց հրապարակ
Վարդանանց հրապարակ Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Ունի յուրահատուկ ուղղանկյուն կառուցվածք՝ գտնվում է 8 ճանապարհների խաչմերուկում։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական […]
Խաչքարերի պուրակ
Խաչքարերի պուրակ Վարդանանց հրապարակից փողոցն անցնելիս դուք կհայտնվեք խաչքարերի պուրակում: Պուրակը կառուցվել է 2010թ.-ին Ամենափրկիչ եկեղեցու կողքին: Խաչքարերը փորագրված սալեր են, որի հիմնական տարրը խաչն է, և հաճախ պարունակում են լրացուցիչ մոտիվներ՝ ինչպիսիք են երկրաչափական զարդանշանները, հավերժության նշանները, բուսական ու կենդանական պատկերները: Խաչքարերը բնորոշ են միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստին: 2010 թ.-ից խաչքարերը, դրանց սիմվոլիկան ու […]
Ռիժկովի ճեմափողոց
Ռիժկովի ճեմափողոց Մինչ 1926թ․-ի երկրաշարժը այս վայրում, բլրակի վրա է եղել «Դեզերտիրսկի բազար» անունը կրող շուկան, ուր երկանյքով եղել են տասնյակ քարաշեն և նույնիսկ փայտաշեն խանութներ, կրպակներ, չայխանաներ և երկու ճաշարան։ «Դեզերտիրսկի բազարում» հիմնականում վաճառել են հագուստներ, հին իրեր, կոշիկներ և այլն։ 1926թ-ի երկրաշարժից հետո այդ վայրում որոշում են կառուցել նոր փողոց ու բանվորների համար […]
«Ճռճռան» գրատուն
«Ճռճռան» գրատուն Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում է գտնվում հոգևոր գրքերի գրատունը։ Այն տեղակայված է գյումրեցիներին հայտնի «ճռճռան շենքում», ուստի քաղաքի կոլորիտը ցուցադրելու նպատակով անվանել են «Ճռճռան գրատուն»։ «Ճռճռանը խանութ էր, բայց ոչ սովորական, որովհետև քաղաքի կենտրոնում էր գտնվում՝ Կիրովի փողոցի վրա, աստիճաններով, որ բարձրանում էիր՝ մուտքն էր, ձախ կողմում օծանելիքի բաժինն էր, դիմացը՝ կտորեղենի։ Միշտ […]
«Լոդկա» շենք
«Լոդկա» շենք Գյումրիի կենտրոնական հրապարակից Ռիժկովի ճեմափողոց տանող շենքն է, որին գյումրեցիներն անվանում են «Լոդկա շենք»՝ իր յուրօրինակ ճարտարապետության համար։ Շենքի ճարտարապետը Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է։ Ասում են, որ շենքը նախագծված է Կիլիկիայի նավերի նմանությամբ, հայկական միասնական պետության երազանքով։ Այն կառուցված է Գորկու այգում գտնվող նախկին գերեզմանատան գերեզմանաքարերով։
Առաջին դեղատուն
Առաջին դեղատուն Դեղատունը կառուցվել է 1870 թվականին՝ մեծահարուստների Ալեքսանդրովսկի փողոցում։ Այս դեղատունը Գյումրիի առաջին դեղատունն է որը մինչ այսօր ծառայում է իր նպատակին: Այն նախկինում եղել է մեծահարուստ Խաչատուր Խալաթովի տունը։ Ասում են, դեղատունը կառուցելիս գյումրեցիներից մեկն ասել է՝ -«Հազիվ սարքին Ծո, էլ Թիֆլիսից դեղեր զակազ չենք տա»։ Աղբյուր՝ 1
Աբովյան փողոց (Ալեքսանդրովսկի)
Աբովյան փողոց (Ալեքսանդրովսկի) 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլի` ներկայիս Գյումրիի դեմքը Ալեքսանդրովսկի փողոցն էր, որն այժմ կոչվում է Աբովյան: Այն սկիզբ է առնում «Սլաբոդկա» թաղամասից և ձգվում մինչեւ «Ձորի թաղ»: Ալեքսանդրապոլցիների համար պատվի ու հարստության չափանիշ էր այս փողոցում տուն ունենալը: Քաղաքի մեծահարուստները ձգտում էին այստեղ կառուցել իրենց առանձնատները: Մեծահարուստ Ղունկիենց Ղունկի աղայի առանձնատներից մեկը 1878 թ. […]
«Կումայրի» պատմական արգելոց
«Կումայրի» պատմական արգելոց «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ. և ընդգրկում էԳյումրի քաղաքի պատմական միջուկը: Գյումրին (հնում` «Կումայրի», նոր ժամանակներում «Գյումրի», ապա ‹‹Ալեքսնդրապոլ» և «Լենինական») Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Շիրակի մարզի մարզկենտրոն: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մ. թ.ա. 3-րդ հազարամյակում եղել է մեծ բնակավայր: Քաղաքի ներկայիս տարածքում հայտնաբերված են քարե […]
Հին վարսավիրանոց
Հին վարսավիրանոց Վարսավիրանոցն իր կոլորիտով եզակի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին հիմնադրված վարսավիրանոցը «սովետի» շունչը պահել է մինչև այսօր. այստեղ ոչինչ չի նորացվել՝ այցելուի աթոռից մինչև այցելուին սպասարկող վարսավիրի մասին ցուցանակ: Իսկ թե ինչպես են այստեղ մինչ օրս ջուրը տաքացնում հաճախորդի գլուխը լվանալու համար, դժվար չէ կռահել. դույլերն ու ջրաեռուցիչը խոսուն վկաներ են: Վարպետները, […]