Ո՞ւր Գնալ Գյումրիում

«Սև ֆանտան»

«Սև ֆանտան» Շատրվանը կառուցվել է 1982 թվականին, սկսել է գործել 1984-ին: Բացվել է Լենինականի 60-ամյակի տոնին: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության ու հանրային ժամանցի կենտրոն էր, որի կողքին էր կառուցված նաև Պոլիտեխնիկական ինստիտուտը:

«Արփի լիճ» ազգային պարկ (Արփի համայնք)

«Արփի լիճ» ազգային պարկ (Արփի համայնք) Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք: Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր […]