Ո՞ւր Գնալ Գյումրիում

Հին վարսավիրանոց

Հին վարսավիրանոց Վարսավիրանոցն իր կոլորիտով եզակի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին հիմնադրված վարսավիրանոցը «սովետի» շունչը պահել է մինչև այսօր. այստեղ ոչինչ չի նորացվել՝ այցելուի աթոռից մինչև այցելուին սպասարկող վարսավիրի մասին ցուցանակ: Իսկ թե ինչպես են այստեղ մինչ օրս ջուրը տաքացնում հաճախորդի գլուխը լվանալու համար, դժվար չէ կռահել. դույլերն ու ջրաեռուցիչը խոսուն վկաներ են: Վարպետները, […]

Խեցեգործության դպրոց

Խեցեգործության դպրոց Դուք կարող եք գտնել խեցեգործության դպրոցը Շահումյան փողոցում, նույն կառույցի շարունակությունը Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն է: Կառույցի այս հատվածը վերակառուցվել է Անտոնիո Մոնտալտոյի՝ Հայաստանում Իտալիայի պատվավոր խորհրդականի միջոցով: Այստեղ ուսուցանում են խեցեգործության վարպետներ, պատրաստելու գեղեցիկձեռագործ հուշանվերներ, որոնք հիանալի նվերներ են Գյումրիից Ձեզ հետ տանելու համար: Անպայման ներս մտեք և գնահատեք ձեռագործ հուշանվերների պատրաստման գործընթացը: […]

Սև բերդ

Սև բերդ Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի […]

Ծակ քար (գ. Հացիկ)

Ծակ քար (գ. Հացիկ) Հացիկից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Յոթ եղբայր» մատուռը, իսկ գյուղում կա «Բլուկ» եկեղեցի (1890թ.)։ 19-րդ դարի վերջում կառուցված «Սուրբ Հակոբ»-ը բազիլիկ եկեղեցի է, որը քանդվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Սրբատաշ քարերով շարված եկեղեցին, թեև վերանորոգվել էր 20-րդ դարում, այժմ (2015թ.) կիսավեր է: Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան […]