Ո՞ւր Գնալ Գյումրիում

Մուշուրբա

Մուշուրբա Մուշուրբան, կամ կլկլան բաժակը, ինչպես գյումրեցիներն են այն անվանում, մյուս սովորական բաժակներից տարբերվում է յուրահատուկ ձայնով, որ լսվում է բաժակից ջուր խմելիս: Այն իր ստեղծման յուրօինակ պատմությունն ունի։ Պոլոզ Մուկուչը Գյումրու շուկայում միրգ-բանջարեղեն է վաճառում։ Մոտենում է իր հարևաններից մեկը՝ Օնեսը և սկսում ձմերուկ ընտրել: Մուկուչին ծիծաղեցնում է Օնեսի՝ ձմերուկն ականջին մոտեցնելը։ Նա կատակում է, […]

«Հոլիվուդի» բակ

«Հոլիվուդի» բակ Գյումրեցիները հայկական 3 ճանաչված ֆիլմերի նկարահանման հրապարակ հանդիսացած վայրն անվանել են «Հոլիվուդի բակ»: Տարբեր ժամանակներում 3 ֆիլմ է նկարահանվել այստեղ ՝ «Մեր մանկության տանգո»-ն, «Ուրախ ավտոբուս»-ը,  «Տխուր փողոցի լուսաբացը»: «Հոլիվուդյան» շենքը կառուցվել է 19-րդ դարավերջին և պատկանել է ռուսական կայազորի բարձրաստիճան սպա, գնդապետ Վեքիլյանին: Գնդապետը սենյակների մի մասը վարձակալությամբ է տվել՝ հիմնականում 1840-50 […]

«ԹՈՒՄՈ» Գյումրի

«ԹՈՒՄՈ» Գյումրի Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը տեղակայված է 150 տարվա պատմություն ունեցող հին թատրոնի շենքում։ 1912 թվականին այս թատրոնի բեմում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Թատրոնը, որը  համարվում էր Արևելյան Հայաստանի ամենահին թատրոններից մեկը, կառուցվել է ալեքսանդրապոլցիների ներդրումներով: Պատմամշակութային այս արժեքավոր շինության վերակառուցման նախագծի հեղինակն է լիբանանցի հայտնի ճարտարապետ Բեռնարդ Խուրին:

Շիրակի մարզային գրադարան

Շիրակի մարզային գրադարան Շիրակի մարզային գրադարանը, որպես իրավաբանական կառույց, ձևավորվել է 1997 թվականին Հայաստանում մարզերի կազմավորման արդյունքում՝ Գյումրի քաղաքի (նախկինում՝ Լենինական) Գրադարանային կենտրոնացված համակարգի Իսահակյանի անվ. քաղաքային կենտրոնական գրադարանի բազայի վրա։  1997-2002 թվականներին գրադարանը կոչվում էր «Շիրակի մարզի հանրապետական գրադարան»։ 2003 թվականից անվանափոխվել է և մինչ օրս գործում է «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ անվանումով։

«Բարի Լույսի» շենք

«Բարի Լույսի» շենք Շենքը կառուցվել է քաղաքի մեծահարուստներից մեկի՝ Գրիգոր Դրամփյանի պատվերով։ Քաղաքացիներն այն կոչել են «Բարի լույսի տուն (շենք)», քանի որ հյուսիսային ճակատին պատկերված են զարդանախշեր, որ հիշեցնում են արթնանալուց հետո առաջինն օգտագործվող իրեր՝ հայելի և սրբիչ։ Կա ևս մեկ վարկած կապված շենքի անվանակոչման հետ, ըստ որի շենքի բնակիչներն առավոտյան տան մուտքի մոտ դրել են […]

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ 1900-1920 թվականներին։ Եզակի ճարտարապետական կառույց է՝ սև տուֆից։ Կառուցված է ռուսական ոճով, ինչպես ալեքսանդրապոլյան ժամանակաշրջին պատկանող շինությունների մեծ մասը։ Շենքը սկզբում տրամադրվել է պետական համալսարանին, որը սկզբում գործել է Գյումրիում, ապա տեղափոխվել Երևան։ Որոշ ժամանակ շենքը նաև տրամադրվել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին, ապա […]

«Վիրահատական միջամտություն»

«Վիրահատական միջամտություն» Գյումրու տեսարժան անկյուններից մեկը «Վիրահատական միջամտություն» անվամբ պատն է։ 1998թ. Գյումրիի բիենալեի ժամանակ քանդակագործ, նկարիչ Ալբերտ Վարդանյանի կարկատած պատը գտնվում է Վարպետաց փողոցի վրա։ Երկրաշարժի արդյունքում ավերակ դարձած շինությունների վրա ուշադրություն սևեռելու նպատակով, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը որոշում է կարկատել ճարտարապետությամբ յուրովի շինության վնասված հատվածը: «Լուսանկարիչ Հայկի կինը՝ դերձակ Անահիտը, կար էր անում կարի […]

«Վառեմ-մարեմ» շենք

«Վառեմ-մարեմ» շենք Անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրեցին կինոպատմություն կերտող միջավայր: Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Ֆիլմի նկարահանելուց հետո այդ պատշգամբին գյումրեցիները այլ անուն ու հասցե տվեցին՝ «Վառեմ-մարեմի բալկոնը»։

Սահականույշի օրիորդաց դպրոց

Սահականույշի օրիորդաց դպրոց Շենքը կառուցված է ռուսական ոճով, որը տեղացիներին հայտնի է «ղայթան» անունով: Այն իրենից ներկայացնում է սև քարեր` եզրագծված սպիտակ գծերով: Նախկինում եկեղեցուն կից գործել է օրիորդաց Սահականուշյան դպրոցը, որտեղ Ալեքսանդրապոլի օրիորդները հնարավորություն են ունեցել սովորել վարվեցողության և էթիկայի կանոնները : Արդեն այդ տարիներին ալեքսանդրապոլցիներն իրենց աղջիկներին տվել են կրթության: Սա ապացուցում է, […]

«Օժիտի» շենք

«Օժիտի» շենք Շենքը կառուցվել է 1890-ականներին, քաղաքում հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից։ Նա այս շքեղ տունը, որպես հարսանեկան օժիտ, նվիրել է աղջկան՝ Ջավահիր Դրամփյանին: Այս պատճառով էլ գյումրեցիներն առ այսօր տունն անվանում են «Օժիտի շենք»: Արխիվային փաստաթղթերը վկայում են նաև, որ որոշ ժամանակ այս շենքը ծառայել է որպես քաղաքապետարան։