«Չուլոչնու» շենք
ԽՍՀՄ-ի տարիներին, վարպետների քաղաք Լենինականը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության կենտրոնն էր: 1921 թ. նոյեմբերին «Սովետական Հայաստան» օրաթերթում Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) Ալեքսանդր Մյասնիկյանը գրում է՝ «Սովետական Հայաստանը ստացավ որբերի ու կմախքացած երեխաների հարյուր հազարավոր մի բանակ: Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սգի ու տառապանքների մի դժոխք է»: Հենց որբերի «բանակն» էլ դարձավ Լենինականի տեքստիլ արդյունաբերության կենդանի ուժը: Նրանց թիվը գերազանցում էր քաղաքի աշխատունակ մարդկանց թվին:
1975 թ.-ին Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատը, Լենինականի տեքստիլ կոմբինատի մանվածքային արտադրամասը, Արթիկի, Կիրովականի, Ալավերդու մասնաճյուղերը վերակազմավորվեցին ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախմբի: Գլխամասը Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատն էր՝ խորհրդային Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունը:
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1