Ո՞ւր Գնալ Գյումրիում

Ջրափի Քարավանատուն

Քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։ Կառուցված է
հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե սալիկներով։ Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ։ Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31մ ընդհանուր երկարությամբ և 13.65մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։ Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամուրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է:

Աղբյուր՝ 1