Կրասարի եռաթռիչք կամուրջ
Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված է Կրասարի եռաթռիչք կամուրջը: Կամուրջը կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆ քարերով, իսկ թռիչքների եզրագոտիները սրբատաշ են: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց: Կրասարի կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին: Կրասարի կամրջի կառուցման վերաբերյալ հավաստի տեղեկություններ կան Ղ. Ալիշանի «Շիրակ» գրքում, որտեղ նշվում է, որ այն կառուցվել է 1873թ. «կիւմրեցի» Ստեփանոս Անանիկյանցի կողմից՝ «արկ վայելուչ կամուրջ եռակամար, սև և կարմիր քարամբք»: Ըստ Ալիշանի ուշագրավ է կամրջի վրա պահպանված հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով արձանագրությունը:
Աղբյուր՝ 1