Ո՞ւր Գնալ Գյումրիում

«Կումայրի» պատմական արգելոց

«Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ. և ընդգրկում է
Գյումրի քաղաքի պատմական միջուկը: Գյումրին (հնում` «Կումայրի», նոր ժամանակներում «Գյումրի», ապա ‹‹Ալեքսնդրապոլ» և «Լենինական») Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Շիրակի մարզի մարզկենտրոն: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մ. թ.ա. 3-րդ հազարամյակում եղել է մեծ բնակավայր: Քաղաքի ներկայիս տարածքում հայտնաբերված են քարե դարի մարդու բազմաթիվ կացարաններ, դամբարանադաշտեր, որոնց մեջ հատուկ ուշադրության է արժան «Կումայրի» հնագույն բնակատեղին:

Կարդալ ավելին