Ո՞ւր Գնալ Գյումրիում

«Ճռճռան» գրատուն

Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում է գտնվում հոգևոր գրքերի գրատունը։

Այն տեղակայված է գյումրեցիներին հայտնի «ճռճռան շենքում», ուստի քաղաքի կոլորիտը ցուցադրելու նպատակով անվանել են «Ճռճռան գրատուն»։

«Ճռճռանը խանութ էր, բայց ոչ սովորական, որովհետև քաղաքի կենտրոնում էր գտնվում՝ Կիրովի փողոցի վրա, աստիճաններով, որ բարձրանում էիր՝ մուտքն էր, ձախ կողմում օծանելիքի բաժինն էր, դիմացը՝ կտորեղենի։ Միշտ մարդաշատ էր այդ խանութը։ Մարդիկ, որ առևտուր էր չունենային անելու, մի հատ պիտի մտնեին, պտտվեին այդ խանութում, դուրս գային. ինչո՞ւ, որովհետև մանրահատակը ճռճռան էր։

Կարդալ ավելին