Ո՞ւր Գնալ Գյումրիում

Դրամատիկական թատրոն

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է  1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին  «Խռովություն» ներկայացումով։ Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին ռմբաձիգ գնդի կապիտան Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի նախաձեռնությամբ։ Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից։

Կարդալ ավելին

Հեռ՝․ +374 (60) 38-10-10