Ձիթողցոնց տուն-թանգարան
Ժամանակին Գյումրեցի հարուստ վաճառականի տունն այսօր դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում: Թանգարանը հին առանձնատուն է՝ տների հավաքածու, որը կապ ունի և՛ Գյումրիի պատմության, և՛ ամենօրյա կյանքի հետ, ինչպես նաև տեղական մշակույթի և քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ: Հայտնի տունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թ-ին: 4 եղբայրները ծագումով Արևմտյանի Հայաստանի Ձիթող գյուղից գաղթել էին Ալեքսանդրապոլ:
Այն կառուցվել է Շիրակի հայտնի կարմիր տուֆից: Ճարտարապետը եկել է եզրահանգման՝ կառուցել տունը թեքության վրա: Արևելյան մասը մեկ հարկանի է, իսկ արևմտյանը՝ երկու: Շենքը վնասներ չի կրել 1926 և 1988թթ. երկրաշարժերից: Խորհրդային իշխանության օրոք առանձնատունը ծառայել է հանրային նպատակներով և երկար ժամանակ՝ մինչև 1980 թ.-ը, ավելի քան 20 ընտանիք ապրել են այստեղ: 1984 թ.-ին Գյումրու քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը տեղակայվել է շենքում: Թանգարանը բաժանված է 2 մասի։ Այստեղ Դուք կարող եք նաև տեսնել Ձիթողցյանների սենյակների կահույքները՝ դաշնամուրը, որը բերված է Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից և Եվրոպայից: Զարմանալիորեն հարուստ է ցուցադրությունը , որում կարևորվում է տեղի վարպետների աշխատանքները: Հավաքածուն ներառում է ժամանակակից արվեստի ստեղծագործություններ, գորգեր և ձեռագործ իրեր Գյումրուց: Երկրորդ սենյակում ցուցադրված են 19-րդ դարի՝ հին Գյումրիի լուսանկարներն ու Ալեքսանդրապոլի քարտեզները: Սենյակի պատն ունի հետաքրքիր բանալիներով դասավորվածություն, ինչպես նաև հին քաղաքի դիորամա:
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1