
Գյումրիի Պատմության թանգարան
Գյումրիի համայնքապետարանի շենքի առաջին հարկում գործող թանգարանը այցելուներին ծանոթացնում է Կումայրի-Ալեքսանդրապոլ-Գյումրիի պատմությանը: Թանգարանն իր բովանդակությամբ տարբերվում է քաղաքային այլ թանգարաններից: Այստեղ ներկայացված հնագիտական գտածոները վառ ապացույցն են Գյումրիի՝ հազարամայակների պատմության: 19-րդ դարի բերդաշինությունը և ընդարձակ քաղաքաշինությունը ցույց են տալիս քաղաքի եզակի ճարտարապետական միջուկի ձևավորման պատմությունը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը և դրան վերաբերող եզակի փաստաթղթերի հավաքածուն, արհեստների զարգացումը, ոսկերչական և արծաթագործական բարձրարվեստ նմուշները, լուսանկարչական սարքերի և պատկերների եզակի հավաքածուն, թատրոնը, գեղանկարչությունն ու քաղաքային կյանքի այլ կարևորագույն ոլորտներն ապացուցում են Գյումրիի բարձր քաղաքային մշակույթը և քաղաքի տարածաշրջանային կարևորությունը: Թանգարանում ներկայացվում է 19-րդ դարում կրթական գործի կազմակերպումը և լուսավորչության տարածումը, տպագրական գործի կազմակերպումը քաղաքում, մեծանուն ալեքսանդրապոլցիների գեղարվեստական երկերը և գիտահետազոտական ստեղծագործությունները: Ներկայացվում են նաև Ալեքսանդրապոլի աշուղական արվեստը և պրոֆեսիոնալ երաժշտությունը:
Հեռ․՝ +374 (93) 19-18-77
Աղբյուր՝ 1