Ո՞ւր Գնալ Գյումրիում

«Կուլիանի» երկրագիտական թանգարան

Շիրակի մարզի Սպանդարյանի «Կուլիանի» երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2017 թվականի մարտի 25-ին: Այն ունի իր բաժինները. հնագույն, հին, բրոնզի դարի և ուրարտական շրջանի գտածոներ, զարդեր, զենքեր, կենցաղային իրեր և թագավորական խորհրդանշաններ: Գյուղի ամենաարժեքավոր գտածոն և այցեքարտը Արգիշտի 1-ի թողած ուրարտական սեպագիր արձանագրությունն է: Սեպագիր արձանագրությունը Արգիշտի 1-ը թողել է դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ՝ կառավարման երկրորդ տարում՝ Ք.Ա 785 թվականին: Արձանագրության տեքստը հետևյալն է. «Ես Արգիշտի արքաս՝ Մենուայի որդին, Խալդ Աստծո օգնությամբ Էրեբունիից արշավեցի Կուլիաինի ցեղի վրա, ճնշեցի ապստամբությունը, հիմնեցի բերդաքաղաք»:

Աղբյուր՝ 1