Ո՞ւր Գնալ Գյումրիում

Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930թ․-ին՝ Լենինականում: Նա հռչակավոր հայ դերասաններից է, ով խաղացել է և՛  կինոյում, և՛  թատրոնում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը նկարահանվել է Լենինականում, օրինակ՝ «Մեր մանկության տանգո»-ն, որի ռեժիսորը իր եղբայր Ալբերտ Մկրտչյանն էր: Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը գտնվում է Ռուսթավելի փողոցում, որը 20-րդ դարի կառույց է, պատրաստված սև տուֆից: 20-րդ դարի առաջին կեսին այն օգտագործվել է որպես բնակելի տուն, իսկ խորհրդային հեղափոխությունից հետո կառույցն ազգայնացվել է և տարբեր գործառույթներ կատարել: 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո այն ավերվել է: Թանգարանի պաշտոնական բացումը եղել է 2006թ․-ին: Այն ընդգրկում է մեծ դերասանի կյանքի և կարիերայի իրադարձությունները խորհրդանշող իրեր:

Աղբյուր՝ 1