
«Մայր Հայաստան»
«Մայր Հայաստան» կոթողը կառուցվել է 1975թ.-ին՝ Գյումրիում: Քանդակագործը Արա Սարգսյանն է: «Կոթողն այս կառուցվեց ի անմահություն Հայրենական մեծ պատերազմում հանուն մեր Մեծ Հայրենիքի զոհված լենինականցիների»: 1975թ.-ին այս տողերը փորագրվել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանին: Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը։
Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում։ Լենինականում երկմտել են կուրծքը բաց արձան տեղադրել, ի վերջո արձանը տեղադրվել է։ Մերկ կրծքով կնոջ պարզած ձեռքին պահված արմավենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մյուս ձեռքում Զվարթնոցի տաճարի խոյակը՝ հայի ստեղծագործ ուժը:
Իրականում այստեղ պատկերված է Նեմեսիսը՝ հունական դիցաբանության վրեժի եւ արդար հատուցման թեւավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական եւ հասարակական նորմերը: Արա Սարգսյանը եղել է, 1919 թվականին ստեղծված, «Նեմեսիս» խմբավորման անդամ, այդ մասին ավելի բացահայտ սկսեցին խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո:
Արա Սարգսյանը շատ է օգնել այս խմբավորմանը: Սակայն գալով Խորհրդային Հայաստան հնարավորինս թաքցրել է այդ փաստը, բայց իր բոլոր քանդակներում կան թաքնված ուղերձներ:
Աղբյուր՝ 1