Ո՞ւր Գնալ Գյումրիում

Գյումրու համայնքապետարան

Մայիսյան ապստամբության հրապարակում է գտնվել նախկինում կոչված՝ քաղսովետի շենքը։ Շենքը կառուցվել է 1931-1933 թվականներին, ճարտարապետն է Գևորգ Քոչարը։ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով շենքը վնասներ է կրել, բայց չի ավերվել։ Ներկայումս նույն տեղում է գտնվում Գյումրու քաղաքապետարանը։ 2019թ․-ից քաղաքապետարանի նկուղային հարկում գտնվում է Գյումրու Պատմության թանգարանը, որտեղ ներկայացված է Գյումրու ամբողջ պատմությունը։

Աղբյուր՝ 1