«Թարս ու շիտակ» թանգարան
1895 թվականի գրասեղան ու պահարան, սնդուկներ, մահճակալներ ու բազկաթոռներ ու այս ամենը՝ առաստաղին: Գյումրիում պատմությունը շատերի բնակարաններում ծածուկ թաքնված է: Նորաբաց թանգարանում պատմությունը ներկայացված է, բայց՝ գլխիվայր:Ամեն ինչ սկսվեց, երբ Վարդանյանները որոշեցին Գյումրիի կենտրոնում գինու համտեսի անկյուն բացել, սակայն հասկանալով, որ դրա մշակույթը այդքան էլ զարգացած չէ, որոշեցին բիզնես գաղափարը լրացնել մեկ ուրիշով. Գյումրիի պատմական միջուկում՝ Ջիվանու 73 հասցեում նրանք մասնավոր թանգարան բացեցին:
Աղբյուր՝ 1