Ո՞ւր Գնալ Գյումրիում

Սբ․ Նահատակաց եկեղեցի

Սրբոց Նահատակաց եկեղեցի, հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի հարևանությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը, պղնձաձույլ զանգերը պատրաստել է քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Եկեղեցին ունի զանգակատուն, ավանդատուն ներքնահարկ, բակ։ Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի։

Աղբյուր՝ 1