«Օժիտի» շենք
Շենքը կառուցվել է 1890-ականներին, քաղաքում հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից։ Նա այս շքեղ տունը, որպես հարսանեկան օժիտ, նվիրել է աղջկան՝ Ջավահիր Դրամփյանին: Այս պատճառով էլ գյումրեցիներն առ այսօր տունն անվանում են «Օժիտի շենք»:
Արխիվային փաստաթղթերը վկայում են նաև, որ որոշ ժամանակ այս շենքը ծառայել է որպես քաղաքապետարան։
Որպեսզի քաղաքային բյուջեից գումար չծախսվեր, Տեր-Պետրոսյանը` Ջավահիրի ամուսինը, քաղաքապետարանի շենքը ժամանակավորապես տեղափոխում է տուն:
1918 թվականին Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով զորավար Անդրանիկը հենց այս շենքի պատշգամբից է ոգևորել ժողովրդին՝ ձևավորելու համար Հարվածային գունդը։
1920թ.-ին հենց այս շենքում է ստորագրվել Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը:
Աղբյուր՝ 1