«Վիրահատական միջամտություն»
Գյումրու տեսարժան անկյուններից մեկը «Վիրահատական միջամտություն» անվամբ պատն է։ 1998թ. Գյումրիի բիենալեի ժամանակ քանդակագործ, նկարիչ Ալբերտ Վարդանյանի կարկատած պատը գտնվում է Վարպետաց փողոցի վրա։ Երկրաշարժի արդյունքում ավերակ դարձած շինությունների վրա ուշադրություն սևեռելու նպատակով, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը որոշում է կարկատել ճարտարապետությամբ յուրովի շինության վնասված հատվածը: «Լուսանկարիչ Հայկի կինը՝ դերձակ Անահիտը, կար էր անում կարի մեքենայի վրա, մենք էլ դրսում պատն էինք կարում»- նշում է հեղինակը։ Պատը բնակիչների շրջանում առավել հայտնի է «Կարկտած պատ» անվամբ։
Աղբյուր՝ 1