Ո՞ւր Գնալ Գյումրիում

Տիկնիկային թատրոն

Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 26-ին Գյումրիում ՝ մշակույթի երախտավոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ: Հենց առաջին ներկայացումներով` «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին», «Տիկնիկների պարեր», Հասմիկ Գյոզալյանը նախանշում է տիկնիկային թատերարվեստի զարգացման ուղղությունները` մանուկների քաղաքացիական ու բարոյա-գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տիկնիկային ժանրի զարգացման առումով:

1946 թվականից վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանը վերաբացում է այս թատրոնը, որն էլ այժմ կոչվում է «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն»: 1972 թվականից թատրոնը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է:

Աղբյուր՝ 1

Հեռ․՝ +374 (43) 34-36-63