
Երկաթուղային կայարան
Գյումրու երկաթուղային հանգույցը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնն է։ Առաջին գնացքը այստեղ՝ Ալեքսանդրապոլ է եկել Թիֆլիսից՝ 1899 թվականի փետրվարի 7-ին։ Հետագայում երկաթուղին հասել է Կարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուղա, ապա՝ Թավրիզ։ Կայարանի շենքը կառուցվել է 1970-ականներին: Այն հսկայական ճակատային քանդակներով խորհրդային ճարտարապետության վառ օրինակ է, որը քանդակել է հայտնի Գյումրեցի քանդակագործ Ռաֆայել Եղոյանը:
Աղբյուր՝ 1