Շիրակի մարզային գրադարան
Շիրակի մարզային գրադարանը, որպես իրավաբանական կառույց, ձևավորվել է 1997 թվականին Հայաստանում մարզերի կազմավորման արդյունքում՝ Գյումրի քաղաքի (նախկինում՝ Լենինական) Գրադարանային կենտրոնացված համակարգի Իսահակյանի անվ. քաղաքային կենտրոնական գրադարանի բազայի վրա։
1997-2002 թվականներին գրադարանը կոչվում էր «Շիրակի մարզի հանրապետական գրադարան»։ 2003 թվականից անվանափոխվել է և մինչ օրս գործում է «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ անվանումով։
1997-2012 թվականներին գրադարանը գործել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 56 հասցեում՝ անժամկետ վարձակալությամբ տրված բնակելի շենքի առաջին հարկի բացվածքում։
2012 թվականի հոկտեմբերից գրադարանը տեղափոխվել է Աճեմյան 2/1 հասցե, ուր տարածք է հատկացվել «Կումայրի» արգելոցի հուշարձանային կառույց համարվող շենքում։ Շենքի գրադարանին տրամադրված հատվածը վերականգնվել է ՄԱԿ-ի կողմից:
Աղբյուր՝ 1