«Սիրեմ Գը»
Այս պուրակը վաղուց դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը Գյումրիում։ Պարտադիր պայմաններից է դարձել Գյումրի այցելելու դեպքում հայտնվել հենց այստեղ։ Պուրակը իր մեջ է կրում Գյումրվա կոլորիտը՝ բարբառը։ Սիրեմ Գը արտահայտությունը գյումրվա բարբառի յուրահատկությունը մատնանշող արտահայտություն է, որը ունենալով կոպիտ հնչողություն իր մեջ կրում է անսահման սեր ու ջերմություն։
Սիրեմ Գը արտահայտությունը համարժեք է գրական հայերենում «սիրում եմ» տարբերակին։