Վարդանանց հրապարակ
Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Ունի յուրահատուկ ուղղանկյուն կառուցվածք՝ գտնվում է 8 ճանապարհների խաչմերուկում։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի։
Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը։ Հուշարձանը իրենից ներկայացնում է բազմաֆիգուր բրոնզաձույլ արձանախումբ։ Վերևում Վարդան Մամիկոնյանն է՝ 5.5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա՝ ամպերի մեջ, մի ձեռքին խաչ և դրոշ, մյուսին՝ թուր։ Մյուս պատվանդանի վրա հայոց կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին է, Ղևոնդ Երեցը, Սահականուշ իշխանուհին և Արտակ Կամսարականը։
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1