Ո՞ւր Գնալ Գյումրիում

Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860֊ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևով Անտիկյանն է։ Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։

Աղբյուր՝ 1