
«Արփի լիճ» ազգային պարկ (Արփի համայնք)
Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք: Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում: Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում: Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս և այլն):
Աղբյուր՝ 1