«Բարի Լույսի» շենք
Շենքը կառուցվել է քաղաքի մեծահարուստներից մեկի՝ Գրիգոր Դրամփյանի պատվերով։ Քաղաքացիներն այն կոչել են «Բարի լույսի տուն (շենք)», քանի որ հյուսիսային ճակատին պատկերված են զարդանախշեր, որ հիշեցնում են արթնանալուց հետո առաջինն օգտագործվող իրեր՝ հայելի և սրբիչ։ Կա ևս մեկ վարկած կապված շենքի անվանակոչման հետ, ըստ որի շենքի բնակիչներն առավոտյան տան մուտքի մոտ դրել են լվացվելու պարագաներ, որպեսզի տանից շտապ դուրս եկած վարպետները այդտեղ լվացվեն և չուշանան աշխատանքից։ Երկար տարիներ այստեղ գործել է «Գյումրի» ռեստորանը, որի խաչվող թաղերով կամարակապ սրահները Ստալինյան բռնությունների տարիներին ծառայել են որպես կալանատուն։
Աղբյուր՝ 1