
Սև բերդ
Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։
Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել
են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։
Պեղումներ իրականացրել
է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։
Աղբյուր՝ 1
է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։
Աղբյուր՝ 1