
Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ Գյումրիում «Իմփաքթ Հաբ Երևան»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը
Impact Hub Երևանի տնօրեն Գևորգ Պողոսյանը Գյումրի գալուն պես վայելում է «Արեգակ»-ի սուրճը ու ինչպես նա է նշում` համեղագույն թխվածքները։ Նրա խոսքով ավելի համեղ թխվածք Հայաստանում հնարավոր չէ համտեսել։
Սրճելուց հետո նա խորհուրդ է տալիս այցելել Ասլամազյան քույրերի թանգարան` հիանալու նրանց գործերով։
Հայրաքաղաքի ավանդական ուտեստները համտեսելու ժամանակն է։ Գևորգի խոսքով «Գվուգ»-ը լավագույն տարբերակն է։
Այցի վերջում, իհարկե, պետք է շրջել «Կումայրի» պատմական արգելոց-ում հիանալով քաղաքի ճարտարապետությամբ։