
Գեղամյանների բնակելի տուն
Հեքիաթ հիշեցնող այս շինությունը կառուցվել է 1900-1920թթ. Գեղամյանների կողմից: 20-րդ դարի առաջին կեսին կառույցն ուներ հազվադեպ ճարտարապետական տեսք և ամենաժամանակակից տներից մեկն էր Ալեքսանդրապոլում:
Տան կառուցման նախապատմությունը հետևյալն է. Գեղամյան 3 եղբայրները իմացել են, որ Թիֆլիս է ժամանել մի հայտնի իտալացի ճարտարապետ, գնացել են նրան անձամբ տեսնելու և պատվիրելու նրանց տան նախագիծը: Եղբայրները Թիֆլիսից բերել են նախագիծը և տեղի շինարարներին հանձնարարել գործի անցնել:
Սա մեկ հարկանի կառույց է՝ եզակի ճարտարապետական լուծումներով: Որոշ փայտյա լուծումներով առաստաղներ և դռներ պահպանվել են հյուրասենյակում և ննջասենյակում: Ներկայումս Կառույցի հետնամասը, որը կանգնած է Ռուսթավելի փողոցում, Անտոնիո Մոնտալդոյի բնակարանն է։
*Գեղամյանների տունը դրվագային լուծումների է արժանացել հայ կինեմատոգրաֆիստների կողմից: Այս տան արտաքին դիմապատկերը կա Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» և «Սպանված աղավնին» ֆիլմերում:
Աղբյուր՝ 1