Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Գեղցոնց ժամ)
Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին տեղակայված է Ռուսթավելի և Ջիվանի փողոցների խաչմերուկում: Հին եկեղեցին կառուցվել է դեռևս Ալեքսանդրապոլի ժամանակներում և ունի կառուցման հետաքրքիր պատմություն: Կառուցվել է 1862թ.-ին և կոչվել է «Գեղցոնց ժամ»: Եկեղեցուն նման անուն տալը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ եկեղեցի հաճախող մարդկանց մեծ մասը գյուղացիներ էին, այլ նրանով, որ եկեղեցու կառուցման ծախսերի մեծ մասը հավաքվել է և տրվել է գյուղացիների կողմից: Նրանց եկեղեցին կառուցել են իրենց ճաշակով՝ առանց հայկական եկեղեցական ճարտարապետության համաչափությունները հաշվի առնելու:
Եվ այդպես դատելով եկեղեցու արտաքին տեսքից՝ մարդիկ սկսեցին այն անվանել «Գեղցոնց ժամ»: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով եկեղեցին խարխլվել է, բայց չի փլվել։ 2003թ.-ին եկեղեցին ինքնափլուզվել է։ Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը։ Եկեղեցին վերականգնվել է և գործում է 2015թ.-ից սկսած:
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1