Ո՞ւր Գնալ Գյումրիում

Ծակ քար (գ. Հացիկ)

Հացիկից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Յոթ եղբայր» մատուռը, իսկ գյուղում կա «Բլուկ» եկեղեցի (1890թ.)։ 19-րդ դարի վերջում կառուցված «Սուրբ Հակոբ»-ը բազիլիկ եկեղեցի է, որը քանդվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Սրբատաշ քարերով շարված եկեղեցին, թեև վերանորոգվել էր 20-րդ դարում, այժմ (2015թ.) կիսավեր է: Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան խաչթևում աբսիդն է՝ հյուսիսային կողմի խորանով և մկրտության ավազանով: Այստեղ է եղել 7-րդ դարի եկեղեցին, որի հիմնապատերի վրա սովորական մատուռ են կառուցել՝ այն դարձնելով սրբավայր-ուխտատեղի Ուխտատեղին «Ծակ քար» անունն է կրում։ Նրա մոտ է գտնվում «Յոթ եղբայր» կոչվող գերեզմանը, որը նույնպես սրբավայր է:

Աղբյուր՝ 1