«Հոլիվուդի» բակ
Գյումրեցիները հայկական 3 ճանաչված ֆիլմերի նկարահանման հրապարակ հանդիսացած վայրն անվանել են «Հոլիվուդի բակ»: Տարբեր ժամանակներում 3 ֆիլմ է նկարահանվել այստեղ ՝ «Մեր մանկության տանգո»-ն, «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»: «Հոլիվուդյան» շենքը կառուցվել է 19-րդ դարավերջին և պատկանել է ռուսական կայազորի բարձրաստիճան սպա, գնդապետ Վեքիլյանին: Գնդապետը սենյակների մի մասը վարձակալությամբ է տվել՝ հիմնականում 1840-50 թվականներին Գյումրիում հյուրընկալվող ռուս գործիչներին:
Այժմ հայտնի բակում շուրջ 10 ընտանիք է բնակվում: Բնակիչներն ասում են, որ թեև բակը Գյումրիի ճանաչված ու այցելվող վայրերից է, թե’ հայաստանցի, թե’ արտասահմանցի զբոսաշրջիկների համար, բնակելի հատվածը քայքայված վիճակում է։
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1