Հովհաննես Շիրազի տուն-թանգարան
Հովհաննես Շիրազը հայ հայտնի բանաստեղծ է, ծնվել է Գյումրիում: Նրա առաջին աշխատությունը՝ «Աշնան սկիզբ» հրատարակվել է 1935թ-ին: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տվել է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն»: Նրա տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցում, որի այդ հատվածն անվանվել է Վարպետաց: Տունը կառուցվել է 1883թ-ին Ալեքսանդրապոլցի Քեշիշյանի կողմից:
Արևմտյան ճակատն ունի շքեղ դարպաս, որը Ձեզ կտանի դեպի ներսի բակ: Խորհրդային հեղափոխությունից հետո տունն ազգայնացվել է և օգտագործվել՝ որպես բնակելի տուն: Նկուղը գործել է որպես արտադրական դահլիճ: 1980-ական թթ. բնակիչները տեղափոխվում են կառույցից և 2003թ-ին պաշտոնապես բացվում է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը: Տունը բանատեղծին ներկայացվել է ավելի ուշ՝ 1983թ-ին, ցավոք բանաստեղծը այնտեղ մեկ տարուց էլ քիչ է ապրել, քանի որ մահացել է 1984թ-ին:
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1