Լմբատավանք
Լմբատավանքը (ճիշտը՝ Լմբատ թաղամասի Սուրբ Ստեփանոս
եկեղեցի), հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մոտ, Լմբատ թաղամասում։ Արտաքուստ և
ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։ Ըստ ճարատրապետական վերլուծության՝ VI դար է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։
Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (անցումը իրականացված է երկու շարք տրոմպներով), արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը կատարվել է հետագայում), պայտաձև խարանն ու կամարները։ Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։
Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմբատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի
վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով,
կատարված են մեծ ներդաշնակությամբ։
Աղբյուր՝ 1