
«Լոդկա» շենք
Գյումրիի կենտրոնական հրապարակից Ռիժկովի ճեմափողոց տանող շենքն է, որին գյումրեցիներն անվանում են «Լոդկա շենք»՝ իր յուրօրինակ ճարտարապետության համար։
Շենքի ճարտարապետը Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է։
Ասում են, որ շենքը նախագծված է Կիլիկիայի նավերի նմանությամբ, հայկական միասնական պետության երազանքով։ Այն կառուցված է Գորկու այգում գտնվող նախկին գերեզմանատան գերեզմանաքարերով։
Շենքը կառուցվել է, որպես բնակելի տուն։
50-ականների սկզբներին այս շենքի երկրորդ ու երրորդ հարկերը զբաղեցնում էր Լենինականի կենտրոնական գրադարանը: Ապա Մայր Աթոռի միջնորդությամբ և մարզպետի որոշմամբ շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված էր գրադարանը, հատկացվեց Շիրակի թեմի արաջնորդարանին։
Աղբյուր՝ 1