Մարմաշենի վանք
Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի տարածաշրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին: Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե, և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը՝ 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռ՝ Գրիգոր արքեպիսկոպոսը, և նրա եղբայր՝ Ղարիբը, վերանորոգում են Կաթողիկեն։
Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և՛ ներսից, և՛ դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։ Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն։ Վանքն ունեցել է իր
ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն
հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
Աղբյուր՝ 1
ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն
հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
Աղբյուր՝ 1