
Խաչքարերի պուրակ
Վարդանանց հրապարակից փողոցն անցնելիս դուք կհայտնվեք խաչքարերի պուրակում: Պուրակը կառուցվել է 2010թ.-ին Ամենափրկիչ եկեղեցու կողքին: Խաչքարերը փորագրված սալեր են, որի հիմնական տարրը խաչն է, և հաճախ պարունակում են լրացուցիչ մոտիվներ՝ ինչպիսիք են երկրաչափական զարդանշանները, հավերժության նշանները, բուսական ու կենդանական պատկերները: Խաչքարերը բնորոշ են միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստին: 2010 թ.-ից խաչքարերը, դրանց սիմվոլիկան ու վարպետությունը մակագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում որպես ոչ նյութական մշակութային ժառանգության: Գյումրիի խաչքարերը փորագրված և տեղադրված են այստեղ ի հիշատակ այն հարյուրավոր հայկական խաչքարերի, որոնք ավիրվել են Ջուղայում՝ ադրբեջանցիների կողմից:
Աղբյուր՝ 1