Մուշուրբա
Մուշուրբան, կամ կլկլան բաժակը, ինչպես գյումրեցիներն են այն անվանում, մյուս սովորական բաժակներից տարբերվում է յուրահատուկ ձայնով, որ լսվում է բաժակից ջուր խմելիս: Այն իր ստեղծման յուրօինակ պատմությունն ունի։ Պոլոզ Մուկուչը Գյումրու շուկայում միրգ-բանջարեղեն է վաճառում։ Մոտենում է իր հարևաններից մեկը՝ Օնեսը և սկսում ձմերուկ ընտրել: Մուկուչին ծիծաղեցնում է Օնեսի՝ ձմերուկն ականջին մոտեցնելը։ Նա կատակում է, թե Օնեսն այնքան ուշադիր է լսում. ասես ձմերուկի միջից երգում են ու համեմատում նրա հետ, որ ինքն էլ կուզի գինու բաժակը խմելիս երգի։ Բաժանվելիս Պոլոզն Օնեսին երեկոյան հրավիրում է Ծիտրո Ալեքի գինետուն։
Հավաքույթը ուղեկցվում է կատակներով, երգ ու պարով և, իհարկե, անմասն չի մնում Պոլոզի՝ երգող բաժակ ունենալու մասին խոսակցությունը։ Բոլորը ծիծաղում են այդ գաղափարի վրա և շարունակում քեֆը։ Ընկերներից մեկը՝ Վարպետ Սուրոն, քեֆից հետո տուն գնալու ճանապարհին, մտաբերում է Պոլոզի երգող բաժակ ունենալու ցանկությունը, գնում է իր արհեստանոց ու ամբողջ գիշեր վերհիշելով սարքում իր պապենական Էրզրումի մուշուրբան՝ ավելացնելով կլկլոցը։ Հաջորդ երեկոյան հանդիպում են և վարպետը բոլորին զարմացնում է իր հորինած երգող բաժակով։
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1