Ո՞ւր Գնալ Գյումրիում

Սահականույշի օրիորդաց դպրոց

Շենքը կառուցված է ռուսական ոճով, որը տեղացիներին հայտնի է «ղայթան» անունով: Այն իրենից ներկայացնում է սև քարեր` եզրագծված սպիտակ գծերով: Նախկինում եկեղեցուն կից գործել է օրիորդաց Սահականուշյան դպրոցը, որտեղ Ալեքսանդրապոլի օրիորդները հնարավորություն են ունեցել սովորել վարվեցողության և էթիկայի կանոնները : Արդեն այդ տարիներին ալեքսանդրապոլցիներն իրենց աղջիկներին տվել են կրթության: Սա ապացուցում է, որ այդ տարիներին ասիական երկրներին հատուկ բարքերը հետզհետե իրենց տեղը զիջում էին Արեւմուտքից ներմուծվող ավանդույթներին: Ներկայումս շենքը գտնվում է «Սուրբ Նշան» եկեղեցու հսկողության ներքո։

Աղբյուր՝ 1