Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան
Սերգեյ Մերկուրովի աշխատանքները ներկայացնող թանգարան՝ քաղաքի կենտրոնում։
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ 1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանում մարդիկ են բնակվել։ Թանգարանն ունի հիմնավերանորոգման խնդիր։ Այն նորոգվել է 2003 թվականին «Լինսի հիմնադրամի» միջոցներով, սակայն ստորգետնյա ջրերի պատճառով գտնվում է վատթար վիճակում։
Թանգարանն ունի շուրջ 3000 նմուշ։ Թանգարանի հավաքածուն համալրված է հայտնի մարդկանց դիմաքանդակներով՝ Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, կոմպոզիտոր Նիկոլայ Սկրյաբին, Լենին և ուրիշներ։ Ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ։
Աղբյուր՝ 1
Հեռ՝․ +374 (312) 5-93-27