Ո՞ւր Գնալ Գյումրիում

Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ Գյումրիում Agile Project Manager Սիրանուշ Կոստանյանը

Հայաստանում հայտնի նախագծերի ղեկավարներից մեկը` Սիրանուշ Կոստանյանը Գյումրիի այցելելիս անպայման ուտում է «Herbs and honey»-ի լոլիկով ձվածեղը, ինչից հետո շարունակում է ճանապարհը դեպի «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»։ Ի դեպ, նա ցանկանում է գնել Երանուհի Ասլամազյանի նկարը, քանզի այն տպավորել էր Սիրանուշին։

Այնուհետև, նա սրճում է «Արեգակ»-ում, ինչից հետո խորհուրդ է տալիս այցելել «Ձիթողցոնց տուն» թանգարան` ծանոթանալու քաղաքի մշակույթին։

Սիրանուշի խորհուրդով, ընթրիքը պետք է կազմակերպել «Չերքեզի ձոր»-ում, ապա լավ ժամանակ անցկացնել «Բունկեր» փաբում։

Դե իսկ գիշերակացը Սիրանուշը նախընտրում է անցկացնել «Friends» հյուրատանը։