«ԹՈՒՄՈ» Գյումրի
Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը տեղակայված է 150 տարվա պատմություն ունեցող հին թատրոնի շենքում։ 1912 թվականին այս թատրոնի բեմում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Թատրոնը, որը համարվում էր Արևելյան Հայաստանի ամենահին թատրոններից մեկը, կառուցվել է ալեքսանդրապոլցիների ներդրումներով: Պատմամշակութային այս արժեքավոր շինության վերակառուցման նախագծի հեղինակն է լիբանանցի հայտնի ճարտարապետ Բեռնարդ Խուրին:
«Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի» աջակցությամբ վերակառուցված, տրանսֆորմացվող բեմով, երաժշտական սենյակով և դասասենյակներով հագեցած շենքը կարող է ծառայել ոչ միայն որպես ԹՈՒՄՈ կենտրոն, այլ նաև վերականգնել իր դերը որպես մշակութային կենտրոն քաղաքի բոլոր բնակիչների համար։
Աղբյուր՝ 1
Աղբյուր՝ 1