Ո՞ւր Գնալ Գյումրիում

Հոկտեմբեր կինոթատրոն

Հոկտեմբեր կինոթատրոն Գյումրիում կինո հաճախելը եղել է մի մեծ արարողություն: Կինո գնալիս մարդիկ երկար պատրաստվել են, շքեղ հագնվել և հիմնականում ամբողջ ընտանիքով հաճախել: Մինչև բուն կինոթատրոնների հիմնադրումը Գյումրիում կինոն ցուցադրվել է ակումբում: Դրանք համր կինոնկարներ էին, երբ մեխանիկը պտտեցնում էր կինոժապավենը և մեկնաբանում էկրանի վրա կատարված դեպքերը:«Հոկտեմբեր»-ը քաղաքի առաջին կինոթատրոնն էր, որ բացվեց 1926 թվականին […]

Տիկնիկային թատրոն

Տիկնիկային թատրոն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 26-ին Գյումրիում ՝ մշակույթի երախտավոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ: Հենց առաջին ներկայացումներով` «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին», «Տիկնիկների պարեր», Հասմիկ Գյոզալյանը նախանշում է տիկնիկային թատերարվեստի զարգացման ուղղությունները` մանուկների քաղաքացիական ու բարոյա-գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տիկնիկային ժանրի զարգացման առումով: 1946 թվականից վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանը վերաբացում […]

Մտորումների Թատրոն

Մտորումների Թատրոն Թատրոնը գործում է 2020թ․ մարտից։ Հիմնադիրրը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է։ Մի փոքրիկ թատրոն՝ այլընտրանքային տեղ հանդիսատեսի համար, որն ինչ–որ տեղ դեմ է ակադեմիական թատրոնի օրենքներին, նորարար է և մի քիչ փորձարարական, որում ներգրաված են նաև երիտասարդներ։ Աղբյուր՝ 1 Հեռ․` +374 (98) 84-38-60

Դրամատիկական թատրոն

Դրամատիկական թատրոն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է  1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին  «Խռովություն» ներկայացումով։ Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին ռմբաձիգ գնդի կապիտան Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի նախաձեռնությամբ։ Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից։ Հեռ՝․ +374 (60) 38-10-10

Թարմացվող

Թարմացվող Առաջարկներ և դիտարկումների դեպքում գրել info@urgnalgyumrium.am