Ո՞ւր Գնալ Գյումրիում

Հոկտեմբեր կինոթատրոն

Հոկտեմբեր կինոթատրոն Գյումրիում կինո հաճախելը եղել է մի մեծ արարողություն: Կինո գնալիս մարդիկ երկար պատրաստվել են, շքեղ հագնվել և հիմնականում ամբողջ ընտանիքով հաճախել: Մինչև բուն կինոթատրոնների հիմնադրումը Գյումրիում կինոն ցուցադրվել է ակումբում: Դրանք համր կինոնկարներ էին, երբ մեխանիկը պտտեցնում էր կինոժապավենը և մեկնաբանում էկրանի վրա կատարված դեպքերը:«Հոկտեմբեր»-ը քաղաքի առաջին կինոթատրոնն էր, որ բացվեց 1926 թվականին […]

Տիկնիկային թատրոն

Տիկնիկային թատրոն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 26-ին Գյումրիում ՝ մշակույթի երախտավոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ: Հենց առաջին ներկայացումներով` «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին», «Տիկնիկների պարեր», Հասմիկ Գյոզալյանը նախանշում է տիկնիկային թատերարվեստի զարգացման ուղղությունները` մանուկների քաղաքացիական ու բարոյա-գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տիկնիկային ժանրի զարգացման առումով: 1946 թվականից վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանը վերաբացում […]

Յաղլի House

Յաղլի House Գյումրին ունի միայն իրեն հատուկ սովորություններ, մտածելակերպ, հումոր և նույնիսկ միայն իրեն հատուկ ավանդական աղանդերների հավաքածու: Գյումրի այցելության ժամանակ անպայման խորհուրդ է տրվում համտեսել քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող ավանդական յաղլին՝ հատուկ շերտավոր խմորով ու երեսին պատված շաքարի փոշով խմորաթերթիկը, որը պատրաստվում է վառարանում կամ թավայի մեջ: Աբյուր՝ 1 Հեռ՝․ +374 (77) 09-08-34

«Վառեմ մարեմ» Արտ ստուդիա

«Վառեմ մարեմ» Արտ ստուդիա “Վառեմ-մարեմ” արվեստանոցը (կամ art studio)-ն հնարավորություն է տալիս քաղաքի սրտում “վառել” ստեղծագործական միտքը։ Արվեստանոցը հասանելի է բոլորին, առանց տարիքային սահմանափակման։ Այստեղ անցկացվում են կավագործության (և այլ) վարպետության դասեր, գյումրեցի վարպետների աշխատանքների ցուցադրություններ, ինչպես նաև կարող եք ձեռք բերել քաղաքային կոլորիտով լցված հուշանվերներ։ Հեռ՝․ +374 (93) 05-25-21

Քաղաքային զբոսայգի

Մաքսիմ Գորկու Անվան Կենտրոնական Այգի Գյումրու Գորկի այգին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, որտեղ սկսվում է Գայի փողոցը: Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից դուք կարող եք այգում զբոսնելիս տեսնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու և Մայր […]

Իլյուզիաների թանգարան

Իլյուզիաների թանգարան Կրթությունն ու ժամանցը համադրող կամ այսպես կոչված «Edutainment» վայրերը մեծ տարածում են ստանում ամբողջ աշխարհում։ Իլյուզիաների թանգարանը դրանց ստացված օրինակ է, որտեղ հանդիպում են գիտությունն ու զվարճանքը։Խաբկանքների այս զարմանահրաշ աշխարհը կխաբի ձեր հիմնական զգայարաններին, կզարմացնի, կշփոթեցնի, բայց նաև կկրթի ձեզ։ Այստեղ ոչինչ այն չէ, ինչ թվում է։ Պատրա՞ստ եք ավելի մեծ, ավելի լավ, […]

Թարմացվող

Թարմացվող Առաջարկներ և դիտարկումների դեպքում գրել info@urgnalgyumrium.am