Ո՞ւր Գնալ Գյումրիում

Ո՞ւր է խորհուրդ տալիս գնալ երգիչ, դերասան և հաղորդավար Գոռ Հակոբյանը

Գոռը նշում է, որ Գյումրի այցելելիս ամենակարևոր վայրերից մեկը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն է։ Եվ կապ չունի՝ ներկայացում, թատրոն թե հյուրախաղեր, կարևորը թատրոնի «շունչը զգալն է»։

Ճաշելու համար այցելել «Չերկեզի ձոր» ձուկ ուտելու, որից հետո անպայման համտեսել իրենց ավանդական գաթան և խոտաբույսերով թեյը։

Ճամփորդությունը շարունակել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում։ Այնուհետև պտտվել Գյումրու փողոցներով, հատկապես՝ «Սլաբոտկա» թաղամասով, ուր նկարահանվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի հայտնի ֆիլմերը։